ԱԽՏ բորսաները բացվել են աճով դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի նվազման ֆոնին

25.11.2013 14:14
ԱԽՏ բորսաները  բացվել են աճով դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի նվազման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները երկուշաբթի առուվաճառքը բացել են աճով` 0,55–0,80 տոկոսի սահմաններում դոլարի նկատմամբ Ճապոնիայի ազգային արժույթի փոխարժեքի շարունակվող նվազման ֆոնի ներքո, ինչը շահավետ է ճապոնացի արտահանողներին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei–ն աճել է 0,80 տոկոսով` հասնելով 15504,78 կետի։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,96 տոկոսով` հասնելով 2025,47 կետի։ S&P/ASX 200 ավստրալիական ցուցանիշը բացվել է պլյուսով` վաստակելով 0,55 տոկոս, այն այժմ կազմում է 5365,50 կետ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև