Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for November 26th, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 26–ին 404,23 դրամ է կազմել

    Tuesday, November 26th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 26-ի արդյունքներով, նոյեմբերի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,20 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,23 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Լոնդոնի շուկայում ոսկու գինը կազմել է 1250,75 դոլար/ունցիա

    Tuesday, November 26th, 2013

    Ոսկու գինը Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում նրա առավոտյա արժեքին համապատասխան, որն ամեն օր սահմանվում է երեք արժույթով, այսօր պաշտոնապես կազմել է:

    ՀՀ վճարային հաշվեկշռի կապիտալի և ֆինանսական գործիքների հետ իրականացված գործառնությունների հաշիվը III եռամսյակում աճել է 3,8 անգամ` հասնելով 862,8 մլն դոլարի

    Tuesday, November 26th, 2013

    Հայաստանի վճարային հաշվեկշռի կապիտալի և ֆինանսական գործիքների հետ իրականացված գործառնությունների հաշիվը երրորդ եռամսյակում կազմել է 862,8 մլն դոլար` ընթացիկ տարվա նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 3,8 անգամ: Այդ մասին ասվում է 2013թ.–ի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի 2013թ.–ի երրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին հաշվետվության հիման վրա գնաճի մասին կարգավորիչի հաշվետվության մեջ։

    Արդշինինվեստբանկը World Business Capital-ի կողմից 5 մլն դոլարի չափով երկրորդ վարկային տրանշն է ստացել

    Tuesday, November 26th, 2013

    «Արդշինինվեստբանկը» ամերիկյան «World Business Capital» (WBC) ընկերության հետ 2013թ. մարտի 14-ին կնքված 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակներում ստացել է վարկային միջոցների երկրորդ տրանշը` 5.0 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: