ԱԽՏ բորսաներն առավելապես անկումով են բացվել շահույթի ֆիքսացիայի ալիքի ֆոնին

27.11.2013 13:58
ԱԽՏ բորսաներն առավելապես անկումով են բացվել շահույթի ֆիքսացիայի ալիքի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները չորեքշաբթի առուվաճառքը բացել են հիմնականում անկումով`նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում ստացված շահույթը ներդրողների կողմից գրանցելու ցանկության պատճառով, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei–ն նվազել է 0,59 տոկոսով` հասնելով 15423,14 կետի։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,14 տոկոսով` հասնելով 2019,97 կետի։ S&P/ASX 200 ավստրալիական ցուցանիշը նվազել է 0,02 տոկոսով և կազմում է կազմում է 5356,40 կետ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև