Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 1.9%–ով` մինչև 15102,94 դրամ մեկ գրամի դիմաց

27.11.2013 15:14
Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 1.9%–ով` մինչև 15102,94 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 1.9%–ով կամ 284.19 դրամով` նոյեմբերի 27–ին կազմելով15102,94 դրամ մեկ գրամի դիմաց։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմել է 16416.24 դրամ (անկումը` 308,9 դրամով)։

Թանկարժեք մետաղների գներն այս շաբաթվա համար ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը ներկայացրեցին Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) սահմանվել են հետևյալ գները` արծաթ` գնման գին` 242.35 (-8.99), բացթողնման գին` 263.42 (-9.78),   պլատին`  գնման գին`16863.77 (-413.14), բացթողնման գին` 18330.19 (-449.06),   պալադիում`  գնման  գին`   8610.57 (-296.79),     բացթողնման գին`   9359.32 (-322.59): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև