American Express քարտերը նշում են Հայաստանում թողարկման երեք տարին

28.11.2013 14:14
American Express քարտերը նշում են Հայաստանում թողարկման երեք տարին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. American Express քարտերը նշում են Հայաստանում իրենց ներկայության երեք տարին։

«Երեք տարի առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ American Express ընկերության հետ  Հայաստանում թողարկեց առաջին American Express Gold քարտը` բանկի հաճախորդներին հասանելի դարձնելով 150 տարվա պատմություն ունեցող հեղինակավոր ընկերության ծառայությունները», – նշել են բանկի մամուլի ծառայությունից։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, էքսկլյուզիվ հիմունքներով, Հայաստանում իրականացնում է American Express ապրանքանիշի քարտերի թողարկում, ինչպես նաև սպասարկում է  American Express ցանցի առևտրի և սպասարկման կետերը Հայաստանում։

Ներկայումս ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկում է American Express ապրանքանիշի երկու տեսակի քարտեր: Առաջինը, American Express Gold քարտը, քարտատերերին տրամադրում է բացառիկ հնարավորությունների ու առավելությունների լայն փաթեթ, որը ներառում է ճանապարհորդական և քարտով կատարված գնումների բազմակողմանի ապահովագրություն, ապահովագրություն զեղծարարություններից և օժանդակություն ճանապարհին:

Բացի այդ, քարտատերերը միանում են համաշխարհային ճանաչում ունեցող American Express Membership Rewards ծրագրին, որը հնարավորություն է տալիս կուտակել միավորներ, որոնք փոխանակվում են տարատեսակ ապրանքներով և ծառայություններով: Քարտատերերը կարող են նաև American Express Selects ցանցի շնորհիվ օգտվել  արտասահմանյան ու տեղական հեղինակություն վայելող առևտրի և սպասարկման կետերի կողմից ներկայացվող բացառիկ հատուկ առաջարկներից
«American Express ապրանքանիշի մուտքը Հայաստան լրջորեն նպաստեց քարտային բիզնեսի զարգացմանը` ի օգուտ հայ սպառողի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ընդամենը 1 տարի անց` 2011թ սեպտեմբերին, հայկական շուկայի դատին հանձնվեց American Express ապրանքանիշի ևս մեկ քարտային պրոդուկտ` American Express Blue քարտը: Այն առաջադեմ սպառողների համար ստեղծված վարկային քարտ է, որը տրամադրում է ֆինանսական ճկունություն, համաշխարհային չափանիշներին համապատասխանող հաճախորդների սպասարկման որակ և պարգևատրումների ու արտոնությունների բազմազանություն` ուղղված առավել դինամիկ և ժամանակակից կենսակերպ նախընտրող անհատների պահանջների բավարարմանը:

American Express քարտերի թողարկման 3-ամյակի կապակցությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և American Express ընկերությունը հերթական անգամ իրենց հայաստանյան  քարտատերերին ընձեռում են յուրօրինակ անակնկալներ:

American Express Gold-ի ինչպես գործող, այնպես էլ նոյեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 31-ը դիմած քարտատերերի համար Membership Rewards պարգևատրումների ծրագրի շրջանակներում ընձեռվում է բացառիկ հնարավորություն` ստանալ լրացուցիչ 40 000 MR միավոր, որը համարժեք է Երևան-Փարիզ-Երևան մեկ ավիատոմսի արժեքին: Նշված միավորները կտրամադրվեն վեց ամսվա ընթացքում ամսական միջինը 1 մլն ՀՀ դրամ վճարումներ կատարած բոլոր քարտատերերին:

American Express Blue քարտը սկսած նոյեմբերի 11-ից տրամադրվում է պարզեցված տարբերակով` ընդամենը 72 ժամում և առանց լրացուցիչ թղթաբանության ու երաշխավորների:

Բացի այդ, բանկն այսուհետ առաջարկում է քարտերի սպասարկման միջնորդավճարի վճարման եղանակի ընտրություն` ամսական կամ տարեկան: Այժմ American Express Gold քարտի սպասարկման միջնորդավճարը կազմում է ամսական 5000 ՀՀ դրամ կամ 50000` տարեկան վճարման դեպքում, իսկ American Express Blue քարտինը` ամսական 1500 ՀՀ դրամ կամ 15000` տարեկան:

Գործող ակցիաների մանրամասներին հնարավոր է ծանոթանալ www.americanexpress.am կայքում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում մի շարք ֆինանսական ցուցնիշներով. հանդիսանում է Հայաստանի 1-ին խոշորագույն բանկը` կապիտալի մեծությամբ և 2-րդ խոշորագույնը` ընդհանուր ակտիվների մեծությամբ, 30.06.13թ-ի դրությամբ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը երկրում ֆերմերների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է, ինչպես նաև նշանակալի դերակատար է ՄՓՄՁ-ների հատվածում, ունի լավ կազմակերպված մասնաճյուղերի ցանց և ֆրանշիզա:

Բանկը ստեղծվել է 1995թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:

American Express ընկերությունը կրեդիտային քարտերի և ճանապարհային չեկերի թողարկման և սպասարկման, ինչպես նաև տուրիզմի ոլորտներում գործունեություն ծավալող միջազգային առաջատար ընկերություն է, որը հիմնադրվել է 1850թ.:

1996 թվականից սկսած American Express ընկերությունը հավատարիմ է մնում իր որդեգրած ռազմավարությանը, որի շրջանակներում իրականացնում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների սպասարկման և քարտերի թողարկման բիզնեսում աշխարհի տարբեր երկրների բանկերի ներգրավումը: Աշխարհի 139 երկրներում American Express ընկերությունն արդեն ներկայացված է գործընկեր-բանկերի միջոցով: Առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ` այցելելով www. americanexpress.com/gns կայք:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև