Հայկական բանկերը երրորդ եռամսյակում 231,4 մլն դրամ են ծախսել անձնակազմի ուսուցման և վերապատրաստման նպատակով

28.11.2013 14:59
Հայկական բանկերը երրորդ եռամսյակում 231,4 մլն դրամ են ծախսել անձնակազմի ուսուցման և վերապատրաստման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի անձնակազմի ուսուցման և վերապատրաստման ծախսերը 2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 231,4 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,25 տոկոսով։ Այդ մասին վկայում են 2013թ.–ի երրորդ եռամսյակում ՀՀ բանկերի եռամսյակային հաշվետվությունների տվյալները։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ուսուցման և վերապատրաստման ծախսերի մասին տեղեկատվությունը հինգ բանկերում բացակայել է, անցյալ տարի` միայն չորսի մոտ։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` ուսուցման և վերապատրաստման ծախսերի ծավալով առաջատարի դիրքերում է ՊրոԿրեդիտ Բանկը։ Բանկի ուսուցման և վերապատրաստման ծախսերը 9 ամիսների ընթացքում կազմել են 135,46 մլն դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալաով 24,46 տոկոսով։ Միաժամանակ տվյալ հոդվածով բանկի ծախսերը կազմել են անձնակազմի ուսուցման և վերապատրաստման համար նախատեսված բոլոր բանկերի համախառն ծախսերի 58,5 տոկոսը։

Երկրորդ տեղը զբաղեցնում է HSBC Բանկ Հայաստանը` 37,7 մլն դրամ ծախսերի ծավալով (աճը` 34,2%)։

Երրորդ տեղը զբաղեցնում է Արդշինինվեստբանկը։ Տվյալ հոդվածով բանկի ծախսերը 9 ամսում կազմել են 22,6 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 6,5 տոկոսով։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ` 481 մասնաճյուղով ($1 – 404,00 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև