ՀՀ ԿԲ–ն լիցենզիա է տրամադրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությանը

28.11.2013 17:47
ՀՀ ԿԲ–ն լիցենզիա է տրամադրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությանը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը նախօրեին գրանցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը, հինգշաբթի հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ԿԲ–ն ընկերությանը տրամադրել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման «վարկի ապահովագրություն» դասով լիցենզիա:

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ–ի ստեղծման մասին, որի կապիտալը կկազմի 1 մլրդ 950 մլն դրամ։ Այս գումարը հատկացվել է հայկական դեբյուտային եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից։

Կառավարության որոշման համաձայն` «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը կկազմի 1,5 մլրդ դրամ, ինչը համարժեք է 10 հազար դրամ անվանական արժեքով 150 հազար հասարակ պարտատոմսերի։ Մնացած 450 մլն դրամն ուղղված է գլխավոր ռեզերվի ձևավորմանը։

Ընկերության բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները, որի 100 տոկոսը պատկանում է պետությանը, ստանձնում են ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, արտաքին գործերի, գյուղատնտեսության, ինչպես նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները։

Ընկերության գործունեությունը նպատակաուղղված է լինելու արտահանողների կամ արտահանողներին ֆինանսավորող բանկերի ապահովագրմանը փոխառուի/գնորդի կողմից վճարներ չիրականացնելու ռիսկերից, ինչպես նաև արտահանման դրույքների նվազմանն ու հայկական բանկերի կողմից արտահանման ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը։ ($1 – 403,92 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև