«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» ամանօրյա տոներին ընդառաջ նվազեցրել է HABIB BANK LTD (ՄԱԷ)-ի չեկերի արժեքը

29.11.2013 13:45
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» ամանօրյա տոներին ընդառաջ նվազեցրել է HABIB BANK LTD (ՄԱԷ)-ի չեկերի արժեքը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 31-ը մոտ երկու անգամ նվազեցրել է HABIB BANK LTD (ՄԱԷ)-ի կողմից թողարկված չեկերի տրամադրման միջնորդավճարը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Այժմ մեկ չեկի արժեքը գործող 7000 ՀՀ դրամի  փոխարեն կազմում է 4000 ՀՀ դրամ:

Միացյալ  Արաբական Էմիրություններ մեկնող գործարարները և զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր:

Չեկերը դուրս են գրվում հաշվարկված 1 ԱՄՆ դոլարը 3.66 AED փոխարժեքով և 1 չեկի առավելագույն գումարը կազմում է 40 հազ. AED: Մեկ անձի անունով թողարկվող չեկերի առավելագույն գումարը կազմում է 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք AED: Չեկատերը չեկի գումարը կարող է կանխիկացնել HABIB BANK LTD-ի բոլոր մասնաճյուղերում առանց որևէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով միայն չեկը և անձը հաստատող փաստաթուղթը:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է նաև ձեռք բերել ԱՄՆ Deutsche Bank Trust Company Americas-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ անունով թողարկված ԱՄՆ դոլարով բանկային չեկեր:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։ ($1 – 403,92 դրամ է). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև