Հայաստանում փողի բազան հոկտեմբերին նվազել է 0,5%–ով և կազմել է 719,1 մլրդ դրամ

29.11.2013 16:15
Հայաստանում փողի բազան հոկտեմբերին նվազել է 0,5%–ով և կազմել է 719,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի հոկտեմբերի արդյունքներով, սեպտեմբերի համեմատ, նվազել է 0,5%–ով և կազմել է շուրջ 719,1 մլրդ դրամ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ նախնական տվյալների հիման վրա, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարը հոկտեմբերի վերջին կազմել է ավելի քան 408,6 մլրդ դրամ` սեպտեմբերի ավելի քան  408 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 178,5 մլրդ դրամ (անկումը` 1,9%), իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը` ավելի քան 129 մլրդ դրամ (աճը`0,5% )։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2013թ.–ի հոկտեմբերի վերջին կազմել են շուրջ 493,1 մլրդ դրամ՝ սեպտեմբերի համեմատ ավելանալով 27,4 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան  225,9 մլրդ դրամ` սեպտեմբերի վերջի շուրջ 43,7  մլրդ դրամի դիմաց ($1 –ը` 403,92 դրամ)։  -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև