Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 115,2 մլն դոլար

02.12.2013 11:28
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 115,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 25–29–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 115,2 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 403,51 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,4 մլն եվրո և ավելի քան 755,7 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 545,89 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,15 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 107,1 մլն դոլար, շուրջ 18,5 մլն եվրո և մոտ 116,4 մլն ռուբլի` համապատասխանաբար 404,71 դրամ, 597,10 դրամ և 12,31 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2013 թ.–ի նոյեմբերի 18–24–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50,8 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 48,1 մլն դոլար։ ($1 – 404,64 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև