Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը սեպտեմբերին ավելացել է 22,5 տոկոսով` հասնելով 347,4 հազար դրամի

02.12.2013 13:47
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը սեպտեմբերին ավելացել է 22,5 տոկոսով` հասնելով 347,4 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ավելացել է 22,5%–ով` հասնելով 347 393 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` 333,2 հազար դրամ և հանքարդյունաբերության ոլորտում`  մոտ 297,5 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են ավելի քան 87,1 հազար դրամ և ծառայությունների ոլորտը` 99,3 հազար դրամ։

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի սեպտեմբերին կազմել է 150 783 դրամ, ինչը 0,16 տոկոսով ավել է օգոստոսի ցուցանիշից և 6,3 տոկոսով ավել է  2012 թվականի սեպտեմբերի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի սեպտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` ավելի քան 187,11 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 105,6 հազար դրամ։ Երևանում 2013 թվականի սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան  164 749 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի հոկտեմբերին կազմել է 151 489 դրամ ($373 կամ  11 996 ռուբլի), ինչը 0,5 տոկոսով ցածր է սեպտեմբերի ցուցանիշից։($1 – 403,91 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև