Visa միջազգային վճարային համակարգը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հետ համատեղ անցկացնում է հատուկ ակցիա

02.12.2013 14:30
Visa միջազգային վճարային համակարգը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հետ համատեղ անցկացնում է հատուկ ակցիա

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Visa միջազգային վճարային համակարգը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հետ համատեղ անցկացնում են հատուկ ակցիա, որի հաղթողները կմեկնեն Բրազիլիա` 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, դրա համար անհրաժեշտ է մասնակցել հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը Դուբայում (ՄԱԷ) կայանալիք «Գնումների փառատոնին» և վճարել ցանկացած գնում Առէկսիմբանկի Visa քարտով:

«2014 թվականի մարտին տեղի կունենա գլխավոր մրցանակի` 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկու անձի համար նախատեսված երեք ուղեգրերից մեկի խաղարկությունը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Առէկսիմբանկը Միացյալ  Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնողներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր: Չեկատերը չեկի գումարը կարող է կանխիկացնել HABIB BANK LTD-ի բոլոր մասնաճյուղերում առանց որևէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով միայն չեկը և անձը հաստատող փաստաթուղթը:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  -0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև