ՀՀ ԿԲ–ն լիցենզիա է տրամադրել C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT ընկերությանը

02.12.2013 15:02
ՀՀ ԿԲ–ն լիցենզիա է տրամադրել C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա է տրամադրել C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT ՓԲԸ–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին կարգավորիչի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` Կենտրոնական բանկի խորհուրդը «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT» ՓԲԸ–ն գրանցել է նոյեմբերի 29–ին։

C-QUADRAT–ի ակտիվների կառավարման ընկերությունը նոյեմբերի 6–ին լիցենզիա ստանալու համար դիմեց ՀՀ Կենտրոնական բանկ, որը ներդրումային հիմնադրամների և պարտադիր կենսաթոշակային ապահովագրման հիմնադրամների կառավարման ստեղծման  իրավունք է տալիս։

C-QUADRAT–ն ակտիվների կառավարման ընկերություն է, որը հիմնադրվել է 1991թ.–ին, գրասենյակները գտնվում են Վիեննայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում և Ժնևում, վաճառքի ցանցեր ունի Եվրոպայի 17 երկրներում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև