ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները

02.12.2013 16:57
ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի /ԱՌԿԱ/. Հանրապետության Կենտրոնական բանկի մամուլի ծառայության համաձայն, այսօր տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5201C149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

«Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 248 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև