Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 1,5%–ով` մինչև 14878,76 դրամ մեկ գրամի դիմաց

02.12.2013 20:06
Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 1,5%–ով` մինչև 14878,76 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման գինը նվազել է 1,5%–ով կամ 224,18 դրամով` նոյեմբերի 27–ին կազմելով 14878,76 դրամ մեկ գրամի դիմաց։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմել է 16172,56 դրամ (անկումը` 308,9 դրամով)։

Թանկարժեք մետաղների գներն այս շաբաթվա համար ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը ներկայացրեցին Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) սահմանվել են հետևյալ գները` ԱՐԾԱԹ` գնման գին` 237.82 (-4.53), բացթողնման գին` 258.50 (-4.92),   ՊԼԱՏԻՆ`  գնման գին`  16432.03 (-431.74), բացթողնման գին`  17860.90 (-469.29),   ՊԱԼԱԴԻՈՒՄ`  գնման  գին`   8606.20 (-4.37),    բացթողնման գին` 9354.56 (-4.76):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև