ՎՏԲ-Հայաստան Բանկը Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի գլխավոր գործընկերն է

03.12.2013 15:37
ՎՏԲ-Հայաստան Բանկը Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի գլխավոր գործընկերն է

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների աշխատակազմերի աջակցությամբ անցկացվող Ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ  համաժողովի գլխավոր գործընկերն է ՎՏԲ–Հայաստան Բանկը, հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը։

Ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ  համաժողովն անցկացվում է 2013թ.–ի դեկտեմբերի 2–4–ին Հայաստանում։

Համաժողովի առաջին օրը կայացավ դեկտեմբերի 2-ին Գյումրիում: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դրա  կազմում էին պետական դաշնային և տարածաշրջանային մարմինների ղեկավարներ, գործարար շրջանակների, ոչ կառավարական կազմակերպությունների, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայկական պատվիրակության կազմում էին նախագահի աշխատակազմի անդամներ, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, խոշորագույն ընկերությունների տնօրեններ:

Նույն օրը կայացավ նաևՎՏԲ Բանկ ԲԲԸ նախագահ, վարչության նախագահ Անդրեյ Կոստինի և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ծրագրերի վերաբերյալ: Անդրեյ Կոստինը գոհունակությամբ ընդգծեց, որ ՎՏԲ Բանկը հաջողությամբ իրականացնում է հայաստանյան տնտեսության համար կարևոր բիզնես-նախագծերի ֆինանսավորում և դիտարկում է այս շուկան որպես հեռանկարային:

Դեկտեմբերի 3-ին Հայաստանի Կենտրոնական բանկում կայացավ ՀՀ և ՌԴ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան «Բանկային և ներդրումային ոլորտներում ռուս-հայկական գործընկերության զարգացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացի համատեքստում» խորագրով։

Կլոր սեղանի համակարգողն էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Յակունինը:

«Կլոր սեղանի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի գործարար համագործակցությունը, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծումը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցումը, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի բարելավմանն ու Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության հետագա աճին» - նշել է  Միխայիլ Յակունինը:

«Ռուս-հայկական համաժողովին մասնակցում են Ռուսաստանի և Հայաստանի շրջանների ավելի քան 600 ներկայացուցիչներ: Սա լավ հնարավորություն է հաստատելու գործարար կապեր, ծանոթանալու երկու երկրներում բիզնեսի վարման պայմաններին և իրագործելու համատեղ նախագծեր: Մենք միշտ բաց ենք նոր ծրագրերի համար»,– նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։

ՎՏԲ–Ռուսաստան Բանկը և նրա դուստր ընկերությունը միջազգային ֆինանսական խումբ են ձևավորում, որն իր գործունեությունը ծավալում է ռուսական և արտասահմանյան շուկաներում։ ՎՏԲ Խումբը ներկայացնում է ավելի քան 30 բանկեր և ֆինանսական ընկերություններ ԱՊՀ–ի, Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի 20 երկրներում։ ՎՏԲ–ի հիմնական բաժնետերը ՌԴ կառավարությունն է (60,9%)։

ՎՏԲ Խումբը ֆինանսական ծառայությունների ամբողջական հատված է տրամադրում, ներառյալ մասնավոր և կորպորատիվ հաճախորդների բանկային սպասարկում, ներդրումային բանկային և լրացուցիչ ֆինանսական ծառայություններ, ներառյալ լիզինգ, ֆակտորինգ, ապահովագրում և կենսաթոշակային ապահովագրություն։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև