Ոսկին թարմացրել է իր գրեթե հնգամսյա նվազագույն ցուցանիշը` իջնելով ունցիայի դիմաց 1215 դոլարից

04.12.2013 14:16
Ոսկին թարմացրել է իր գրեթե հնգամսյա նվազագույն ցուցանիշը` իջնելով ունցիայի դիմաց 1215 դոլարից

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Նյու Յորքի COMEX ապրանքի բորսայում ոսկին նախօրեին թարմացրել է իր գրեթե հնգամսյա նվազագույն ցուցանիշը` իջնելով 1215 դոլարից ներքև։ Այսօր ոսկի փոքր–ինչ բարձրացել է` ավելանալով ունցիայի դիմաց 1219 դոլարից, սակայն դեռևս գտնվում է բացասական գնային գոտում, հաղորդում է ՌԲԿ–ն։

Ընթացիկ ժամանակահատվածում ոսկու փետրվարյան ֆյուչերսով կատարվող գործարքները սահմանափակվել են ունցիայի դիմաց 1219,5-1224,5 դոլար միջակայքով։ Այժմ ոսկով կատարված վերջին գործարքի արժեքը կազմում է 1219,3 դոլար/ունցիա, ինչը 0,12 տոկոսով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը 2013 թ.–ի դեկտեմբերի 3–ի առուվաճառքի արդյունքում COMEX–ում կազմել է 1220,8 դոլար/ունցիա։

Օրվա սկզբից COMEX–ում ոսկու ունցիան էժանացել է 1,5 դոլարով։ Գնանշման բացասական դինամիկայի պատճառը վաճառքների նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով ոսկու տեխնիկական կորեկցիայի խորացումն է։ Նախորդ երկու օրվա ընթացքում (դեկտեմբերի 3 և 2) ոսկու պաշտոնական գինը նվազել է գրեթե 30 դոլարով (-2,4%)։ Միաժամանակ ոսկու գնանշումը հասել է նվազագույն ցուցանիշին այս տարվա հուլիսի սկզբից` մինչև 1214,6 դոլար/ունցիա, սակայն այս մետաղի գնման նկատմամբ բարձր հետաքրքրություն չի ձևավորվել։

Ամենայն հավանականությամբ, այսօր և առաջիկա օրերին ոսկու գնանշման գնային դինամիկան COMEX–ում կսահմանափակվի 1210,0 դոլար/ունցիա աջակցության մակարդակով և 1230,0 դոլար/ունցիա դիմադրության մակարդակով, կարծում են փորձագետները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև