Վ.Պուտինը բիզնեսին է ամրագրել «ճանապարհային քարտեզների» դիտարկման գործառույթը

05.12.2013 12:49
Վ.Պուտինը բիզնեսին է ամրագրել «ճանապարհային քարտեզների» դիտարկման գործառույթը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ի դեկտեմբերի 4–ին ՌԴ նախագահին առընթեր տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես «Առաջնորդների Ակումբ» համառուսական ձեռնարկատիրական միավորմանն է ամրագրել ՌԴ կառավարության կողմից հաստատված  ներդրումային կլիմայի բարելավման ուղղությամբ ազգային ձեռնարկատիրական նախաձեռնության «ճանապարհային քարտեզների» իրականացման դիտարկում անցկացնելու գործառույթը։

Ինչպես գրում է РБК–ն, նախագահը գործարարների առջև խնդիր է դրել հաշվետվություն պատրաստել «վերահսկիչ գնումների» արդյունքների վերաբերյալ, որոնք «Առաջնորդների ակումբը» անցկացնում է Մոսկվայում և Ռուսաստանի շրջաններում։

2012–2013թթ.–ին ձեռնարկատերերը` փորձագետների և պաշտոնյաների հետ, 13 «ճանապարհային քարտեզների» նախագծեր են պատրաստել, որոնցից տասը ՌԴ կառավարությունը հաստատել է։ Դրանք բոլորը պետք է իրականացվեն առաջիկա երկու տարում։ Ըստ 6 քարտեզների, որոնց համաձայն ստացվել են իրագործման ժամկետները, «Առաջնորդների ակումբը» մյուս բիզնես–միավորումների հետ համատեղ արդեն դիտարկման ընթացակարգ է իրականացնում, հաղորդում է РБК–ն։

««Ճանապարհային քարտեզների» մշակման տեխնոլոգիան և դրանց արդյունքների գնահատականները շատ հարցերում նորարարական են»,– ընդգծել է Պուտինը։ Նա նշել է նաև, որ «ճանապարհային քարտեզների» աշխատանքին մասնակցել է ավելի քան 14 000 մարդ երկրի տարբեր շրջաններից, ովքեր ներկայացրել են շուրջ 10 000 առաջարկ։

2013թ.–ին «Առաջնորդների ակումբը» մյուս ձեռնարկատիրական միավորումների հետ համատեղ 160 միջոցառման դիտարկում էր անցկացրել` «ճանապարհային քարտեզների» իրագործման շրջանակում, հաջորդ տարի կվերլուծվի ևս 200 միջոցառում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև