Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում օտարերկրյա պորտֆելային ներդրումները 9 ամսում կազմել են 1 643, 8 մլն դոլար

05.12.2013 13:41
Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում օտարերկրյա պորտֆելային ներդրումները 9 ամսում կազմել են 1 643, 8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում կատարված պորտֆելային ներդրումները, որոնք բաժնետիրական կապիտալում իրականացվել են ոչ ռեզիդենտների կողմից, և նրանց կողմից տրամադրած վարկերը 2013թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին կազմել են 1 643,8 մլն դոլար` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 12.8 տոկոսով, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ուղիղ պորտֆելային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 23,2 մլն դոլար` նվազելով 19,2 տոկոսով։

Ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում պորտֆելային ներդրումների առաջատարն այս տարվա հունվար–սեպտեմբեր ամիսներին դարձել է Դանիան։ Այդ երկրից հանրապետության ֆինանսական կազմակերպություններ մուտք գործած պորտֆելային ներդրումները կազմել են 678,9 մլն դոլար։

Առաջատարների եռյակում են նաև Ռուսաստանը և Գերմանիան։ Ռուսական պորտֆելային ներդրումները 2013թ.–ի 9 ամսում կազմել են 529,2 մլն դոլար։

Գերմանիայի պորտֆելային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 239,8 մլն դոլար։

Միաժամանակ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված պորտֆելային ներդրումներն ընթացիկ տարվա 9 ամսում կազմել են 69,6 մլն դոլար` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 110 մլն դոլարի դիմաց։

Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2013թ.–ի 9 ամսում (ոչ բանկային համակարգի միջոցով ստացված և առանց պետական կառավարման) կազմել են 395,6 դոլար` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 31,7 տոկոսով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև