«Արարատբանկը» Diners Club վճարային քարտեր է գործարկել Հայաստանում

05.12.2013 15:37
«Արարատբանկը» Diners Club վճարային քարտեր է գործարկել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկը» հինգշաբթի հայտնել է Հայաստանում Diners Club International վճարային քարտերի գործարկման մասին։

«Մենք երկու տեսակի քարտ ենք գործարկում` սև և կարմիր (պրեմիում և կլասիկ)»,-շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց «Արարատբանկ» ՍՊԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

Ըստ նրա` քարտերը հիմնականում նախատեսված են հաճախ ճանապարհորդող մարդկանց համար։ Պրեմիում–քարտը նրանց հնարավորություն է ընձեռում օգտվելու արտասահմանյան ռեստորանների, հյուրանոցների և օդանավակայանների տարբեր ծառայություններից, լուծել ապահովագրության հարցեր, տոմսեր պատվիրել։ Բացի այդ, ըստ նրա, Diners Club քարտից կարելի է օգտվել աշխարհի ավելի քան 180 երկրների խանութներում։ Կարմիր քարտն ավելի շուտ նախատեսված է երիտասարդության համար, ով նախընտրում է ճանապարհորդությունների առավել տնտեսող տեսակները։

Օսիպյանը տեղեկացրեց նաև, որ ստեղծված ավանդույթների համաձայն և հաշվի առնելով, որ նոր ծառայությունը նախատեսված է ճանապարհորդողների համար, Diners Club Armenia առաջին քարտերը գործարկվել են «Ավստրիական ավիաուղիների» հետ կո–բրենդինգով, ինչը թույլ կտա հայ քարտապաններին օգտվել դրանցից Վիեննայի օդանավակայանի տարածքում։

«Բացի այդ, շատ կարևոր է, որ Հայաստանում այդ համակարգի ներմուծումը մեզ հնարավորություն կտա ընդգրկվելու Diners Club International ակումբում և ներկայացնելու Հայաստանի մշակույթը Ակումբի օտարերկրացիներին»,– ասաց նա։

Ըստ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի` միջազգային հեղինակություն ունեցող ծառայությունների տրամադրումը Հայաստանում պետք է գնահատվի պատշաճ կերպով։ «Այդ քայլերը բարձրացնում են Հայաստանում ֆինանսական և նմանատիպ ծառայությունների հասանելիությունն ու որակը»,– նշեց Երիցյանը։

Diners Club International Ltd ընկերության նախագահ Էդուարդո Տոբոն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանում Diners Club քարտերի գործարկումը ևս մեկ հնարավորություն է դարձել աշխարհին ներկայացնելու Հայաստանը և երկրում նոր զբոսաշրջիկների ներգրավելու համար, ովքեր այստեղ կծախսեն իրենց գումարները։

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, և պետք է ասեմ, որ Հայաստանը թաքնված գանձ է, որը պետք է իր համար ավելի ու ավելի մարդկանց ներգրավի և դեսպան կդառնա այդ հարցում»,– ասաց Տոբոն։

Նա ընդգծեց նաև, որ ի դեմ «Արարատբանկի»` Diners Club International ընկերությունը ուժեղ գործընկեր է ձեռք բերել, որի հետ հնարավոր է խոշորագույն նախագծեր իրականացնել իր հայ հաճախորդների համար։

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նա տեղեկացրեց, որ Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է դարձել, որտեղ գործարկվել են Diners Club International քարտերը։ Միաժամանակ Տոբոն ընդգծեց, որ շատ տպավորված է ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրա սահմաններից դուրս համագործակցության մակարդակով, մասնավորապես ամբողջ աշխարհի հայ սփյուռքի հետ։

«Այդ պատճառով մենք կցանկանայինք  շարունակել մեր համագործակցությունը նաև այն հայերի հետ, ովքեր ապրելով Հայաստանից դուրս` ցանկանում են պահպանել իրենց կապը հայրենիքի հետ և Diners Club անդամ լինել»,– նշեց նա։

«Արարատբանկը» նախատեսում է առաջիկա տարվա ընթացքում 5000 նման քարտ գործարկել և հաջորդիվ ավելացնել դրանց թիվը։ Սպասարկման արժեքը, ըստ բանկի ներկայացուցչի, պրեմիում–կլասի մյուս քարտերի` MasterCard Gold, Visa Gold և Visa Infinity, վճարից առավել ցածր կլինի։

«Արարատբանկը» և Diners Club international–ը դեռ 2012թ.–ին ֆրանչայզինգային պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն` «Արարատբանկը» Հայաստանում միակ և լիիրավ ֆրանչայզը կլինի և կպատասխանի ինչպես Diners Club ապրանքանիշի, այնպես էլ տրամադրվող քարտերի գործարկման համար։

Diners Club միջազգային քարտերը կսպասարկվեն Հայաստանում` «Արարատբանկի» բանկոմատներում և սպասարկման ավելի քան 1000 կետերում։

Diners Club ընկերությունը հիմնադրվել է 1950թ.–ին։ Տվյալ համակարգի քարտերն առաջինն են դարձել աշխարհում օգտագործվող քարտերի շրջանում։ Diners Club–ն աշխատում է աշխարհի ավելի քան 185 երկրներում` շուրջ 675 հազար բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև