Հայաստանում այսօր շրջանառվում է ավելի քան 1.5 մլն վճարային քարտ. ԿԲ ղեկավար

05.12.2013 17:17
Հայաստանում այսօր շրջանառվում է ավելի քան 1.5 մլն վճարային քարտ. ԿԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այսօր շրջանառվում է ավելի քան 1.5 մլն վճարային քարտ, որոնցից 1 մլն միջազգային քարտեր են, ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Diners Club ընկերության ղեկավար Էդուարդո Տոբոնի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, Ջավադյանը նշել է, որ ցուցանիշները վկայում են այն մասին, որ շուկայի պոտենցիալը բավարար կլինի նոր ծրագրի հաջող իրականացման համար:

Նախօրեին «Արարատբանկը» հայտարարել է Հայաստանում Diners Club International վճարային քարտերի գործարկման մասին։

Այս կապակցությամբ Ջավադյանը նշել է, որ ներդրվող նոր պրոդուկտը կնպաստի Հայաստանում վճարային համակարգի զարգացմանը ու կատարելագործմանը:

ՀՀ ԿԲ նախագահը շնորհավորել է Diners Club-ին՝ Արարատբանկի հետ համատեղ նոր քարտային ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն Հայաստանում, ինչը նաև բարենպաստ միջավայր կստեղծի բանկային քարտերի շուկայում մրցունակության բարձրացման ուղղությամբ, լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Հայաստանում գործարկվելու է Diners Club–ի երկու տեսակի քարտ` սև և կարմիր (պրեմիում և կլասիկ), որոնք հիմնականում նախատեսված են հաճախ ճանապարհորդող մարդկանց համար։ Պրեմիում–քարտը հնարավորություն է ընձեռում օգտվելու արտասահմանյան ռեստորանների, հյուրանոցների և օդանավակայանների տարբեր ծառայություններից, լուծել ապահովագրության հարցեր, տոմսեր պատվիրել։ Իսկ կլասիկ–քարտը ավելի հարմար է երիտասարդներին, ովքեր նախընտրում են ճանապարհորդությունների ավելի տնտեսող տեսակներ։

Էդուարդո Տոբոն իր հերթին բարձր է գնահատել վճարային քարտերի ոլորտում արձանագրված ձեռքբերումերը և վստահությունը հայտնել, որ նոր քարտային պրոդուկտի թողարկմամբ նպաստավոր միջավայր կստեղծվի ոչ միայի վճարային քարտերի, այլ նաև բանկային ծառայությունների ընդլայնման համար:

Diners Club ընկերությունը հիմնադրվել է 1950թ.–ին։ Տվյալ համակարգի քարտերն առաջինն են դարձել աշխարհում օգտագործվող քարտերի շրջանում։ Diners Club–ն աշխատում է աշխարհի ավելի քան 185 երկրներում` շուրջ 675 հազար բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև