Ակտիվների կառավարման «C-QUADRAT AMPEGA» ընկերությունը Հայաստանում երեք կենսաթոշակային հիմնադրամ կձևավորի

06.12.2013 12:47
Ակտիվների կառավարման  «C-QUADRAT AMPEGA» ընկերությունը Հայաստանում երեք կենսաթոշակային հիմնադրամ կձևավորի

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT» ՍՊԸ-ն կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման շրջանակներում 2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում կձևավորի ռիսկերի տարբեր աստիճանի երեք կենսաթոշակային հիմնադրամ, լրագրողներին հայտնեց ընկերության գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։

«Մենք պատրաստվել ենք երեք հիմնադրամների ձևավորմանը, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ Կձևավորվեն կենսաթոշակային հիմնադրամներ կայուն, պահպանողական և հավասարակշռված եկամտաբերությամբ»,– ասաց նա։

Ըստ նրա, հիմնադրամների միջև տարբերությունը պարտքային գործիքներում ներդրվող ակտիվների և բաժնեմասային արժեթղթերում ներդրվող միջոցների հարաբերակցությունն է։

Այսպիսով, ինչպես հայտնեց Վարդանյանը, «կայուն» հիմնադրամի միջոցների 100 տոկոսը կներդրվեն պարտքային գործիքներում, մասնավորապես, բանկային ավանդներում, պետպարտատոմսերում։
«Հիմնադրամի մասնակիցը, ըստ էության, ամբողջությամբ կխուսափի ռիսկերից, քանի որ պարտքային գործիքներն առաջարկում են ռիսկի նվազագույն մակարդակ։ Տվյալ հիմնադրամի նպատակը եկամուտների պահպանությունն ու չափավոր աճն է»,– նշեց ընկերության գործադիր տնօրենը։

Վարդանյանը նշեց, որ «պահպանողական» հիմնադրամի շրջանակներում ապագա կենսաթոշակառուի միջոցների շրջանակներում միջոցների 75 տոկոսը կներդրվի պարտքային գործիքներում, իսկ 25 տոկոսը` բաժնեմասային արժեթղթերում ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաներում։

«Հավասարակշռված» հիմնադրամը, նրա խոսքով, ենթադրում է պարտքային և բաժնեմասային հավասար հարաբերակցություն` 50/50։ «Այդ հիմնադրամի նպատակն է ռիսկի հակված եկամուտների առավելագույն աճ ապահովելն է։ Սակայն այս հիմնադրամն ընտրածները պետք է իրազեկվեն բաժնետոմսերում միջոցների ներդրման հետ կապված հնարավորությունների և ռիսկերի մասին»,– նշեց նա։

Վարդանյանը միաժամանակ ընդգծեց, որ բոլոր երեք հիմնադրամների կառավարումը բավականին պահպանողական կլինի` հիմնված ռիսկերի կառավարման ոլորտում ընկերությունների հարուստ փորձի վրա։

«Մեր գլխավոր նպատակը եկամուտների ամբողջական, բացարձակ վերադարձելիության ապահովումն է։ Երեք հիմնադրամների միջոցները չեն ներդրվի ռիսկային գործիքներում։ Մենք կանենք ամեն ինչ, որ քաղաքացիները վստահ լինեն իրենց միջոցների պահպանության հարցում»,– ասաց Վարդանյանը։

Նա նշեց նաև, որ «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT»–ի գործունեությանը խստագույնը կհետևի Հայաստանի Կենտրոնական բանկը և ընկերությունների գլխամասային կազմակերպությունները։

ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 2-ին ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա է տրամադրել «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ՍՊԸ-ին։ Այն «С- QUADRAT Investment AG» (Ավստրիա) և «Talanx Asset Management GmbH» (Գերմանիա) ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է։ Երկու ընկերությունների առաքելությունը Հայաստանում ֆինանսական հաստատության կառավարումն է, որը կառաջարկի ակտիվների կառավարման ծառայություն` արևմտյան լավագույն չափորոշիչներին համապատասխան։

C-QUADRAT–ն ակտիվների կառավարման ընկերություն է, որը հիմնադրվել է 1991թ.–ին Վիեննայում։ Տվյալ պահին ընկերությունը ներկայացուցչություններ ունի Եվրոպային 13 երկրում, նրա կառավարման ներքո գտնվում են մոտ 5 մլրդ. եվրո արժողությամբ ակտիվներ։

Քյոլնում հիմնադրված Talanx Asset Management–ը Talanx խմբի դուստր ընկերությունն է, մեծությամբ Գերմանիայի երրորդ ապահովագրական խումբն է, որի շահույթը  2012 թ.-ին կազմել է 27 մլրդ. եվրո։ «Talanx»-ը շուկայում ներկա է ավելի քան 100 տարի, աշխատում է 150 երկրում` կառավարելով ավելի քան 100 մլրդ. եվրո ծավալով ակտիվներ։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև