Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 100,3 մլն դոլար

09.12.2013 13:22
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 100,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 2–6–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 100,3  մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,23 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,9 մլն եվրո և ավելի քան 800,8 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 549,03 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,13 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 107,1 մլն դոլար, շուրջ 15,5 մլն եվրո և մոտ 140 մլն ռուբլի` համապատասխանաբար 405,51 դրամ, 552,97 դրամ և 12,30 դրամ միջին կշռված փոխարժեքով
Բացի այդ, 2013 թ.–ի նոյեմբերի 25–ից դեկտեմբերի 1–ն ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50,5 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 86 մլն դոլար։ ($1 – 406,94 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև