«ՇԵՆ Հոլդինգի» 4 մլն դոլար ծավալով դեբյուտային դոլարային պարտատոմսերը ցուցակում են անցել NASDAQ OMX Արմենիայում

09.12.2013 14:56
«ՇԵՆ Հոլդինգի» 4 մլն դոլար ծավալով դեբյուտային դոլարային պարտատոմսերը ցուցակում են անցել NASDAQ OMX Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՇԵՆ Հոլդինգ» ՓԲԸ–ի 4 մլն դոլար ընդհանուր ծավալով դեբյուտային դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը այսօր ցուցակում են անցել NASDAQ OMX Արմենիա բորսայում, երկուշաբթի հաղորդեց բորսայի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` «ՇԵՆ Հոլդինգի» դոլարային պարտատոմսերն ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումն ընկերության ընդհանուր առմամբ յոթերորդ և առաջին դոլարային թողարկումն է, որը ներառում է 40,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 11% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 60 ամիս շրջանառության ժամկետով։ Պարտատոմսերի բորսայական հապավումն է SHNCB7:

«ՇԵՆ Հոլդինգի» պարտատոմսերի առաջին վեց թողարկումները, որոնք ցուցակում են անցել, մարվել են և դուրս են եկել բորսայի շրջանառությունից։

«ՇԵՆ Հոլդինգ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 1995թ.-ից՝ աշխատելով շինարարական նյութերի արտադրության, առևտրի, 2009թ.-ից` տեքստիլի, իսկ 2012թ.-ից՝ նաև անշարժ գույքի առք ու վաճառքի ոլորտներում:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին։ ($1- 406,94 դրամ) -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև