Կոնվերս Բանկն իրականացնում է «Ուղևորություն AVERS--ի հետ» ակցիա

09.12.2013 15:17
Կոնվերս Բանկն իրականացնում է «Ուղևորություն AVERS--ի հետ» ակցիա

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն իրականացնում է «Ուղևորություն AVERS--ի հետ» ակցիա։ Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ակցիան իրականացվում է «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ՝ ս.թ. դեկտեմբերի սկզբից մինչև 2014թ. ապրիլի 1-ը:

Նշված ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով «AVERS» համակարգով դրամական փոխանցումներն առավել հաճախ իրականացրած, ինչպես նաև նույն համակարգով գումար ստացած 3 առավել ակտիվ հաճախորդներ կշահեն գլխավոր մրցանակները՝ մեկական ավիատոմս դեպի այն երկրներ, որտեղից և դեպի ուր կլինի յուրաքանչյուր հաղթողի փոխանցումների գերակշռող մասը:

Հաջորդ 30 ակտիվ հաճախորդները կստանան Mastercard Standard քարտեր՝ յուրաքանչյուրը 30.000 ՀՀ դրամ դրամական մնացորդով:

Բանկից հիշեցնում են, որ «AVERS»-ը արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած չափի դրամական փոխանցում կատարել ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: «AVERS» դրամական փոխանցումների համակարգի ցանցն ընդգրկում է 30 երկիր:

“AVERS”-ով փոխանցման գործընթացը տևում է ընդամենը 5 րոպե, իսկ փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1.3%:  «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև