Կենսաթոշակային ակտիվների մի մասը կարող է ներդրվել Հայաստանի, ՏՀԶԿ–ի և ԵՄ–ի բորսաներում լիստինգ անցած արժեթղթերի մեջ

09.12.2013 18:41
Կենսաթոշակային ակտիվների մի մասը կարող է ներդրվել Հայաստանի, ՏՀԶԿ–ի և ԵՄ–ի բորսաներում լիստինգ անցած արժեթղթերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մի մասը կարող է ներդրվել Հայաստանի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու Եվրամիության անդամ երկրների ֆոնդային բորսաներում լիստինգ անցած արժեթղթերի մեջ, հայտարարվել է Հայաստանի կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT Armenia» ընկերության ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն, կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև արտասահմանում` ՏՀԶԿ և ԵՄ անդամ երկրների բանկային համակարգը վերահսկող լիազոր մարմնի կողմից պատենտավորված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում։

Բացի այդ, արտերկրում կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ–երկրների կողմից թողարկված կամ ամբողջովին երաշխավորված արժեթղթերում, որոնք թույլատրված են ՏՀԶԿ և ԵՄ անդամ երկրների կապիտալի շուկան վերահսկող պատենտավորված և վերահսկվող լիազոր մարմնի կողմից կարգավորվող շուկաների առևտրի։

Այդպիսով, օրենքի համաձայն, եթե ընկերությունների և կազմակերպությունների արժեթղթերը, անկախ ծագման երկրից, լիստինգ են անցել Հայաստանի, ՏՀԶԿ–ի և ԵՄ–ի երկրների ֆոնդային բորսաներում, Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներն իրավունք ունեն դրանցում կենսաթոշակային ակտիվներ ներդնել։

Դեկտեմբերի 2–ին Հայաստանի Կենտրոնական բանկը ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության արտոնագիր է տրամադրել C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT ԲԲԸ–ին։ Այսպիսով, ընկերությունը 2014 թ.–ի հունվարի 1–ին կդառնա հանրապետությունում կենսաթոշակային ակտիվների առաջին կառավարիչը։ Այն «Talanx Asset Management GmbH» (Ավստրիա) և «С- QUADRAT Investment AG» (Գերմանիա)  ընկերությունների համատեղ ձեռնարկություն է։ Հայաստանում երկու ընկերությունների առաքելությունը արևմտյան լավագույն չափանիշներին համապատասխան ակտիվների կառավարման ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատության կառավարումն է։

«С- QUADRAT»–ն ակտիվների կառավարման ընկերություն է, որը հիմնվել է 1991 թ.–Վիեննայում։ Ներկայում ընկերությունը ներկայացուցչություններ ունի Եվրոպայի 13 երկրներում, դրա կառավարման մեջ են մոտ 5 մլրդ եվրո արժողության ակտիվներ։ 2012 թվականին «C-QUADRAT»–ը ճանաչվել է Գերմանիայի լավագույն ներդրումային ընկերություն «Börse Online» ամսագրի վարկածով։  Standard & Poor’s վարկանշային գործակալությունն ընկերությանը շնորհել է АА վարկանիշը։

«Talanx Asset Management GmbH» ակտիվների կառավարման ընկերությունը «Talanx» խմբի անդամ է, որը մեծությամբ երրորդ ապահովագրական կորպորացիան է Գերմանիայում։ Ընկերության եկամուտները 2012 թ.–ին կազմել են 27 մլրդ եվրո։ «Talanx»–ը գործում է շուկայում ավելի քան 100 տարի, աշխատում է 150 երկրում` կառավարելով ակտիվներ, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 100 մլրդ եվրոն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև