ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ երկրորդ անգամ 10 մլն դոլար է ներգրավել responsAbility Global Microfinance հիմնադրամից

09.12.2013 18:52
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ երկրորդ անգամ 10 մլն դոլար է ներգրավել responsAbility Global Microfinance հիմնադրամից

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՐԱՏԲԱՆԿԸ responsAbility Global Microfinance Fund կազմակերպությունից, ներգրավել է 10 մլն դոլար` Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը խթանելու նպատակով, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից: Նույն նպատակով նույնքան վարկային միջոցներ բանկը ներգրավել էր նաև նախորդ տարի:

Նոր վարկային միջոցներից ֆինանսավորումը բիզնեսին տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, տարեկան 9-10 տոկոս տոկոսադրույքով: Ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերը: Նշենք, որ բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման տեսակարար կշիռը կազմում է 25 տոկոս:

ResponsAbility Investments AG ընկերությունը կառավարում է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ակտիվներ, սոցիալական ներդրումների ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատարներից մեկը: Responsibility ընկերությունը ներդրումային ընկերություն է, որը միտված է հաճախորդների շահերի պաշտպանությանը:

ResponsAbility ընկերության գլխամասը գտնվում է Ցյուրիխում (Շվեյցարիա): ResponsAbility ընկերությունը ֆինանսական գործունեություն է ծավալում 75 զարգացող երկրների շուկաներում: Ընկերությունը համագործակցում է հանրահայտ ֆինանսական հաստատությունների և սոցիալական վենչուրային ընկերությունների հետ:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև