Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0.8%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 14761.99 դրամ

10.12.2013 10:35
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0.8%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 14761.99 դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 0.8%–ով կամ 116.77 դրամով` դեկտեմբերի 9–ին մեկ գրամի դիմաց կազմելով 14761.99 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմել է 16045.64 դրամ (անկումը` 126.92 դրամով)։

Թանկարժեք մետաղների գներն այս շաբաթվա համար ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը ներկայացրեցին Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) սահմանվել են հետևյալ գները`  արծաթ` գնման գին` 233.24 (-4.58), բացթողնման գին` 253.52 (-4.98),   պլատին`  գնման գին`  16349.38 (-82.65), բացթողնման գին`  17771.07 (-89.83),   պալադիում`  գնման  գին`   8689.47 (+83.27),   բացթողնման գին`   9445.08 (+90.52): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև