Հայկական պետական պարտատոմսերում 2013 թ.–ի հոկտեմբերին կատարված համախառն ներդրումները նվազել են 2,2 տոկոսով` դառնալով 270 մլրդ դրամ

10.12.2013 17:49
Հայկական պետական պարտատոմսերում 2013 թ.–ի հոկտեմբերին կատարված համախառն ներդրումները նվազել են 2,2 տոկոսով` դառնալով 270 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2013 թ.–ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, նվազել են 2,2 տոկոսով` կազմելով 270 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2013 թ.–ի հոկտեմբերի ամենամսյա տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների կողմից կատարված ներդրումները 2013 թ.–ի հոկտեմբերին կազմել են 269,3 մլրդ դրամ` սեպտեմբերի համեմատ նվազելով 2,2 տոկոսով։

Միաժամանակ պետական պարտատոմսերում հայկական բանկերի կատարած ներդրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 19.4 տոկոսով և կազմել 150 մլրդ դրամ, իսկ ՀՀ ԿԲ–ի ներդրումները կազմել են մոտ 93,3 մլրդ դրամ` նվազելով 75,1 տոկոսով։

Պետական պարտատոսմերում ոչ բանկային գործակալների և դիլերների կողմից այս տարվա հոկտեմբերին ներդրումներ չեն կատարվել, իսկ ոչ բանկային ներդրողները կատարել են 25,4 մլրդ դրամի ներդրում (3,1%–ի աճ)։

Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կատարած ներդրումները կազմել են 650 մլն դրամ (0,3 տոկոսի աճ) ($1 – 406,80 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև