Չորս բանկեր և Հայփոստը դարձել են Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի հաշիվների օպերատորներ

10.12.2013 18:07
Չորս բանկեր և Հայփոստը դարձել են Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի հաշիվների օպերատորներ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորս բանկեր և Հայփոստը դարձել են Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի հաշիվների օպերատորներ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն` կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներն են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ–ն, «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ–ն, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ,–ն  «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ–ն և «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն:

Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը, իսկ այսօրվանից ընտրությունը կարող են կատարել նաև հաշվի օպերատորների միջոցով:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հաշվի օպերատորները և նրա աշխատակիցներն իրավունք չունեն գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել մասնակցին ընտրելու կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:

Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում, սակայն ընտրում է ֆոնդի կառավարիչ, ապա նրա համար Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական ֆոնդը:

Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում և դժվարանում է ընտրել ֆոնդի կառավարիչ, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններին տրամադրվել են ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն:

AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT ընկերությունը հիմնադրվել է «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի կողմից «AMUNDI» ֆրանսիական ընկերության (Credit Agricole և Societe Generale ֆրանսիական բանկերի դուստր ընկերություն) հետ համատեղ։ AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT–ն առաջարկում է հետևյալ 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝ ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային (AMFIX), ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական (AMCON), ՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված (AMBAL):

«C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT» ՓԲԸ–ն «С- QUADRAT Investment AG» (Ավստրիա) և Talanx Asset Management GmbH» (Գերմանիա) ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է։ C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT–ն առաջարկում է հետևյալ 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային (CQFIX), Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական (CQCON), Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված (CQBAL):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև