ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը հաճախորդների շրջանում խաղարկել են Սոչիում կայանալիք Օլիմպիադայի ուղեգիր և արժեքավոր այլ մրցանակներ

10.12.2013 18:47
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը հաճախորդների շրջանում խաղարկել են Սոչիում կայանալիք Օլիմպիադայի ուղեգիր և արժեքավոր այլ մրցանակներ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկն ու VISA ընկերությունը երեքշաբթի «Օլիմպիական արշավ Սոչի 2014» ակցիայի շրջանակներում խաղարկեցին երկու հոգու համար դեպի Սոչի նախատեսված ուղեգիր և արժեքավոր այլ մրցանակներ բանկի հարյուր հաճախորդների շրջանում, ովքեր 2013 թ.–ի հոկտեմբերի 1–ից մինչև նոյեմբերի 30–ը առավել ակտիվ անկանխիկ վճարումներ են կատարել ՎՏԲ–Հայաստան Բանկի Visa քարտերով։

Ակցիայի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեցին 101 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: Մրցանակների թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1%` ավանդի համար: Գլխավոր մրցանակն էր Սոչի 2014 Ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր երկու անձի համար: Ակցիայի խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակակիր ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ Արմեն Գրիգորյանը (Արմավիրի մարզ):

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa–ի մենեջեր Իրինա Կամխաձեն, ուղեգիրը ներառում է եռօրյա այց Սոչի և այցելություն մի շարք մրցումների։ «Բացի նրանից, որ հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել մրցումներին, նա և նրա ուղեկիցը, Visa խմբի ուղեկցությամբ, կկարողանան ներկա գտնվել մարզումներին և այցելել այն միջոցառումները, որոնք փակ են սովորական հանդիսատեսի համար», – տեղեկացրել է Կամխաձեն` մաղթելով հաղթողին լավ ժամանակ անցկացնել Օլիմպիադայի ընթացքում։

Նրա խոսքերով` չնայած, որ Visa ընկերությունն արդեն 27 տարի Օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկերն է, այս խաղարկությունը առաջին դեպքն է, երբ ընկերությունը օգտվել է Օլիմպիական կոմիտեի հետ գործընկերության բացառիկ հնարավորությունից և խաղարկել է ուղեգիրը։ «Մենք ուրախ ենք հերթական արշավն անցկացնել ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ, սակայն այս ակցիան ունի հատուկ նշանակություն, քանի որ անցկացվում է Սոչիում Օլիմպիական խաղերի հովանու ներքո», – ընդգծել է նա։

Կամխաձեն շնորհակալություն է հայտնել ՎՏԲ–Հայաստան Բանկին համատեղ աշխատանքի համար, որը տվեց այսօրվա դրությամբ ձեռք բերված արդյունքներ։ Նա Բանկին մաղթել է հաջողություն Նոր տարում` նշելով, որ Հայաստանում բանկի ավելի քան 200 հազար հաճախորդների առկայությունը կասկածի տակ չի դնում բանկի հաջողությունը։

«Հաճելի է նշել, որ մենք այս տարի Visa ընկերության հետ անցկացնում ենք արդեն 2–րդ համատեղ ակցիան։ Մեր համատեղ բիզնեսն աճում է և շահ  է բերում մեզ և մեր հաճախորդներին։ Շատ հաճելի է, որ այս տարի մենք մեր հաճախորդներից մեկին նվիրում ենք օլիմպիական շարժման մի մասը դառնալու հնարավորություն։ Սա, իսկապես, շատ հաճելի հնարավորություն է իրականացնել ինչ–որ մեկի երազանքն ու հնարավորություն ընձեռել նստել օլիմպիական տրիբունաներին և դիտել մրցումները», – նշել է «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ով խոստովանել է, որ անգամ մի փոքր նախանձում է հաղթողին, քանի որ ինքն հաճույքով կդիտեր մրցումները։

Խոսելով անցկացված ակցիայի մասին` Գուսևը նշել է, որ այն ուղղված է Հայաստանում անկանխիկ վճարումների շրջանառության ավելացմանը։ «Մենք բավականին լուրջ ենք վերաբերվում այդ ուղղությանը և կարծում ենք, որ այն հանրապետությունում մեր գործունեության կարևորագույն ուղղություններից է, և մեզ շատ հաճելի է, որ նման գործընկեր ունենք», – ասել է Գուսևը լրագրողներին։

Այս կապակցությամբ նա ավելացրել է, որ Visa–ի հետ ակցիաների շրջանակներում կատարված անկանխիկ վճարումների ծավալը կրկնապատկվել է, իսկ բանկը շուկայում առաջատար դիրքում է գտնվում։ «Կարծում եմ, որ անցած ուղին արդեն թույլ է տալիս ուրախանալ գոյություն ունեցող արդյունքներով, սակայն մենք առջևում մեծ խնդիրներ ունենք, և հաջորդ տարվա ընթացքում այս ուղղությամբ մեծ մարտահրավերներ են սպասվում», – ասել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Visa-ն գլոբալ վճարային համակարգ է, որն աշխարհի ավելի քան 200 երկրներում  քարտատերերին, առևտրասերվիսային ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին էլեկտրոնային վճարման արագ, անվտանգ և հուսալի ցանց է ապահովում: Էլեկտրոնային վճարումներն իրականացվում են VisaNet գլոբալ նորարարական պրոցեսինգային համակարգի միջոցով, որն ի վիճակի է մեկ վայրկյանում մշակել ավելի քան 24 000 գործառնություններ` ապահովելով պաշտպանություն սպառողների համար և վճարումների իրականացման երաշխիքներ առևտրասերվիսային ձեռնարկությունների համար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև