Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ Սենթ Լուիսի ԴՊԲ–ի ղեկավարի հայտարարությունների ֆոնին

11.12.2013 12:24
Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ Սենթ Լուիսի ԴՊԲ–ի ղեկավարի հայտարարությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի առուվաճառքի ընթացքում դոլարի փոխարժեքը նվազել է համաշխարհային արժույթների նկատմամբ Սենթ Լուիսի ԴՊԲ–ի ղեկավարի հայտարարությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Նստաշրջանի վերջում դոլարը եվրոյի նկատմամբ նվազել է` մեկ օր առաջ 1,3739 դոլարից եվրոյի դիմաց հասնելով 1,3761 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է` նախորդ առուվաճառքի վերջում դոլարի դիմաց 103,28 իենից հասնելով 102,84 իենի։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է` երկուշաբթի գրանցված 80,14 կետից հասնելով 79,98 կետի։

Սենթ Լուիսի ԴՊԲ–ի ղեկավար Ջեյմս Բուլարդը (James Bullard) երկուշաբթի հայտարարել է, որ խթանման մի փոքր կրճատումը կլիներ լավագույն որոշումը` հաշվի առնելով երկրում աշխատաշուկայի ուժեղ վիճակագրությունը։

«Շուկայի մասնակիցները դեռևս համոզված չեն դեկտեմբերին QEIII–ի ծավալների կրճատման հարցում», – կարծում է HSBC–ի արտարժույթի գծով ռազմավար Ռոբերտ Լինչը (Robert Lynch), ում խոսքերը մեջբերում է MarketWatch գործակալությունը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև