Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը հոկտեմբերին 4,48% է կազմել

11.12.2013 13:52
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը հոկտեմբերին 4,48% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի հոկտեմբերին կազմել է 4,48 տոկոս, ինչը 0,26 տ.կ.–ով պակաս է 2013 թվականի սեպտեմբերի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը հոկտեմբերին բաժին է ընկել սպառողական վարկերին`1,09%։Առևտրի ոլորտում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է շուրջ 1,04%, շինարարության ոլորտում` շուրջ 0,42%, վերամշակող արդյունաբերությունում` 0,62%։
Միաժամանակ հիփոթեքային վարկավորման ոլորտում չաշխատող ակտիվների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 0,36 տոկոս, հանրային սննդի ոլորտում`0,22 տոկոս, գյուղատնտեսությունում` 0,20 տոկոս, այլ ոլորտներում` 0,17 տոկոս։

Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2013 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է մոտ 2710,4 մլրդ դրամ։

2013 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 – 405,51 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև