Ինտերնետի միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերին աճել է 11%–ով և կազմել 2,5 մլրդ դրամ

11.12.2013 14:28
Ինտերնետի միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերին աճել է 11%–ով և կազմել 2,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 2,5 մլրդ դրամ`սեպտեմբերի համեմատ ավելանալով 114,5 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի հոկտեմբերի տեղեկագրում։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետում վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 113224` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 3,8 տոկոսով։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով գործարքների ընդհանուր ծավալը սպասարկման բոլոր տեսակներով Հայաստանի տարածքում կազմել է 103,3 մլրդ դրամ (աճը` 8,9%), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1844571 (աճը`5,8%)։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է 1,3 մլրդ դրամ (աճը` 9,2%), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1529786։

POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 19,6 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 201561 ($1–ը` 405,51 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև