Կիպրոսը 340 մլն եվրո կհատկացնի գործազրկության դեմ պայքարին, որը, ինչպես սպասվում է, իր բարձրակետին կհասնի հաջորդ տարի և կգերազանցի 19%–ը

11.12.2013 19:11
Կիպրոսը 340 մլն եվրո կհատկացնի գործազրկության դեմ պայքարին, որը, ինչպես սպասվում է, իր բարձրակետին կհասնի հաջորդ տարի և կգերազանցի 19%–ը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը նշել է, որ 300 մլն եվրոն, որի կեսը կհատկացնի Եվրոպայի ներդրումային բանկը, կուղղվի առևտրային բանկերին փոքր և միջին ձեռնարկություններին ցածր տոկոսադրույքով վարկավորելու համար։

Մոտ 7 մլն եվրո կուղղվի մանրածախ առևտրի հազար ձեռնարկությունների առկա մեկ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորմանը 10 ամիսների ընթացքում։ Կառավարությունը կվճարի նաև նոր աշխատակիցների աշխատավարձերի կեսը վեց ամիսների ընթացքում, հաղորդում է  vestifinance.ru–ն։

Եվս 8.5 մլն եվրո կօգտագործվի համալսարանների` մինչև 35 տարեկան 2.5 հազար շրջանավարտներին աջակցելու համար, որպեսզի նրանք կարողանան վեցամսյա աշխատանքային փորձ ձեռք բերել։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև