12.12.2013 12:18

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ի դեկտեմբերի 1–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 1,9 տոկոսով և կազմել 76334.3 մլն դրամ։
Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ անկումը կազմել է 0,8 տոկոս։
Հաղորդագրության համաձայն, ընդհանուր վարկային պորտֆելում 55,1 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 1,1 տոկոս։
2013թ.–ի դեկտեմբերի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 58541.2 դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20,2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,8 տոկոսով։
Ավանդների 73 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 19,7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7,3 տոկոսը` նպատակային ավանդները։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: