Հայաստանի ԿԲ–ն 5 մլրդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

12.12.2013 14:30
Հայաստանի ԿԲ–ն 5 մլրդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 14 մլրդ 619 մլն դրամ, որից մրցակցային` 12 մլրդ 514 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 2 մլրդ 105 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 714 608 909 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.6385 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.7100 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև