ՎՏԲ Հայաստան Բանկը «Հարազատներին ավելի մոտ» ակցիա է գործարկել

12.12.2013 18:14
ՎՏԲ Հայաստան Բանկը «Հարազատներին ավելի մոտ» ակցիա է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2014 թ. մարտի 31-ն անցկացնում է ակցիա «Հարազատներին ավելի մոտ», բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից;

Ակցիայի շրջանակներում գումար փոխանցելիս կամ ստանալիս հաճախորդները կունենան հնարավորություն շահելու արժեքավոր նվեր և այցելելու Հայաստանի սահմաններից դուրս ապրող հարազատներին:

Ակցիայի ավարտին քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև կխաղարկվի 3 ավիատոմս դեպի այն քաղաք, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդի` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ և վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր Intel Express, Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress և Bystraya Pochta դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:

Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին իրական ժամանակի ռեժիմում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև