Ազգային Հիփոթեքային Ընկերությունը NASDAQ OMX Արմենիայում տեղաբաշխել է 500 մլն դրամի պարտատոմսերի 8–րդ թողարկումը

12.12.2013 18:17
Ազգային Հիփոթեքային Ընկերությունը NASDAQ OMX Արմենիայում տեղաբաշխել է 500 մլն դրամի պարտատոմսերի 8–րդ թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային Հիփոթեքային Ընկերությունը (ԱՀԸ) նախօրեին NASDAQ OMX Արմենիայի հարթակում տեղաբաշխել է 500 մլն դրամի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 8րդ թողարկումը, հինգշաբթի հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱՀԸ–ի պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով, ընդ որում՝ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479,213,920 ՀՀ դրամ, իսկ պահանաջարկը` 957,444,440 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8,5797%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8,6497%:

ԱՀԸ–ի 1 մլրդ դրամ ծավալով անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 2011 թ.–ի նոյեմբերի 24–ին։ ԱՀԸ–ի պարտատոմսերի առաջին թողարկումը մարվել և դուրս է եկել շրջանառությունից 2012 թ.–ի մայիսի 24–ին։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել է և արտոնագրվել է ՀՀ ԿԲ–ի կողմից 2011 թ.–ի հոկտեմբերի 19–ին 1/1167А որոշմամբ։ Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին։ ($1- 404,77  դրամ) -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև