Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013թ.–ի հոկտեմբերին աճել է 16.1%–ով` 512.2 մլրդ դրամ

13.12.2013 13:04
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013թ.–ի հոկտեմբերին աճել է 16.1%–ով` 512.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է 512.2 մլրդ դրամ` տարեսկզբի գրանցված ցուցանիշի համեմատ ավելանալով 16.1 տոկոսով: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ, տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները հոկտեմբերի վերջին կազմել են ավելի քան  442.79 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների շուրջ 86.4 տոկոսը՝ տարեսկզբի համեմատ աճելով 18.8 տոկոսով:

Հայաստանի տնային տնտեսությունների դրամային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում  կազմել է շուրջ 236.9 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 20 տոկոսով:

Առևտրային բանկերի կողմից 2013թ.–ի հոկտեմբերի վերջին  ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1 456.8 դրամ՝ ավելանալով 20.2 տոկոսով:

2013 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ: ($1 – 404,84 դրամ) –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև