ՎՏԲ Հայաստան Բանկը Բրազիլիայում ֆուտբոլի ԱԱ-2014–ի ուղեգիր է խաղարկում

13.12.2013 15:00
ՎՏԲ Հայաստան Բանկը Բրազիլիայում ֆուտբոլի ԱԱ-2014–ի ուղեգիր է խաղարկում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապանների համար հայտարարում է հերթական բացառիկ ակցիա, որի հաղթողները կմեկնեն 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

2014թ. հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ բանկի հաճախորդները, կատարելով ցանկացած գումարի չափով գնումներ Դուբայի շոփինգ փառատոնում և գնման դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով, կստանան հնարավորություն մասնակցելու բազմաթիվ մրցանակների խաղարկությանը, ինչպես նաև շահելու 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության «All inclusive» 3 ուղեգրերից մեկը:

«Գլխավոր մրցանակի խաղարկությունը տեղի կունենա 2014թ. մարտին: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները բացառիկ հնարավորություն կունենան աջակցելու իրենց նախընտրած թիմին հենց Բրազիլիայում»,– ասվում է հաղորդագրությունում։

Դուբայի 19-րդ շոփինգ փառատոնն (Dubai Shopping Festival 2014) անցկացվելու է 2014թ. հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը:

Նշված ժամանակահատվածում Դուբայում առաջարկվում են մեծ զեղչեր ապրանքների, ինչպես նաև տարվա մեջ ամենացածր գները զվարճանքների համար: Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից կարող են գնել հագուստ, կոշիկ, մանկական ապրանքներ, աքսեսուարներ, կոսմետիկա և օծանելիք հանրահայտ բրենդերից:

Զեղչեր տրամադրում են ավելի քան 6 հազար խանութներ ու առևտրի կետեր, 50 առևտրի կենտրոններ: Բացի այդ այնտեղ անցկացվում են նորաձևության ցուցադրություններ, երաժիշտների, փողոցային արտիստների ելույթներ և այլ զվարճանքներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև