Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հոկտեմբերին աճել է 28%–ով` կազմելով 3,2 տրլն դրամ

13.12.2013 16:00
Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հոկտեմբերին աճել է 28%–ով` կազմելով 3,2  տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում Հայաստանի առևտրային բանկերի բոլոր անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հոկտեմբերին կազմել է 3 275,8 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 28 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի հոկտեմբերի Հայաստանի ԿԲ ամենամսյա տեղեկագրում։

Ըստ ԿԲ տվյալների` անկանխիկ գործարքների միջոցով կատարված գործարքների ընդհանուր քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1673986` հոկտեմբերի համեմատ ավելանալով 18,6 տոկոսով։

Միաժամանակ թղթային վճարային պարտավորություններով կատարված փոխանցումների ծավալը հոկտեմբերին կազմել է 2 069,8 մլրդ դրամ, էլեկտրոնային վճարային պարտավորությունները`1193,3 մլրդ դրամ, կտրոններով իրականացված փոխանցումները`  2 մլրդ դրամ, քարտերով կատարված անկանխիկ գործառնությունները` 10,6 մլրդ դրամ։ Այլ դեբետային փոխանցումներ չեն իրականացվել ։

Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 103,3 մլրդ դրամ (աճը`10,4%), իսկ գործարքների քանակը կազմել է 1844571 (աճը` 9,53%)։

Ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 1559406 (աճը` 26,35%) ($1 – 404,77 դրամ է)։   –-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև