Լոնդոնում ոսկու գինն այսօր նվազել է` հաստատվելով մեկ դոլարի դիմաց 1223 ունցիայից ցածր մակարդակում

13.12.2013 17:05
Լոնդոնում ոսկու գինն այսօր նվազել է` հաստատվելով մեկ դոլարի դիմաց 1223 ունցիայից ցածր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը մեկուկես շաբաթվա ընթացքում հասել է նվազագույնի` հաստատվելով մեկ դոլարի դիմաց 1223 ունցիայից ցածր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 1,7 տոկոսով և պաշտոնապես կազմել 1222,75 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։Դա ամենացածր ցուցանիշն է 2013թ.–ի դեկտեմբերի 4–ից ի վեր։

Այսօր Լոնդոնում ոսկին էժանացել է 20,75 դոլարով`սակարկելով ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։   Ոսկին Լոնդոնյան շուկայում այսօր վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1219,5-1229,3 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1222,7 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).

12 դեկտեմբերի – 1243,50 (AM Fix), 1225,50 (PM Fix),
11 դեկտեմբերի – 1255,25 (AM Fix), 1260,75 (PM Fix),
10 դեկտեմբերի – 1245,75 (AM Fix), 1266,25 (PM Fix),
9 դեկտեմբերի – 1228,50 (AM Fix), 1237,00 (PM Fix),
6 դեկտեմբերի – 1230,75 (AM Fix), 1233,00 (PM Fix)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև