13.12.2013 18:31
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն իր VISA քարտապանների համար, ովքեր դեկտեմբերից կիրականացնեն անկանխիկ գործարքներ, երկու անձի համար նախատեսված ուղեգիր է խաղարկում դեպի հիասքանչ Վենետիկ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Ակցիան գործում է 2013թ.–ի դեկտեմբերից մինչև 2014թ. ապրիլի 30-ը:
«Կոնվերս Բանկի VISA քարտապանների համար ս.թ. դեկտեմբերից, իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի VISA քարտերով, քարտապանները կհավաքեն միավորներ և հնարավորություն կստանան շահելու ակցիայի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված ուղևորություն դեպի հիասքանչ Վենետիկ»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Մրցանակը ներառում է ավիատոմս, Շենգենյան մուտքի արտոնագրի ստացման և հյուրանոցի ծախսերը:
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս Բանկի VISA քարտով և ստանալ 2 միավոր յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար, ինչպես նաև 1 միավոր՝ անկանխիկ կատարված գործարքի գումարի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց:
Ըստ առաջարկվող պայմանների՝ ակցիայի 5 ամիսների ընթացքում VISA քարտով 500,000 ՀՀ դրամը գերազանցող անկանխիկ շրջանառություն ապահոված և գումարային ու քանակական գործարքների արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած քարտապանը կճանաչվի ակցիայի հաղթող:
«Միավորների հավասարության դեպքում հաղթող է ճանաչվում քանակային թվով առավել շատ գործարքներ իրականացրած քարտապանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած քարտապանները կշահեն «SMART» հեռուստացույցներ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը՝ Ipad-mini:
«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: