Մետաղի շուկա. ոսկին, ամենայն հավանականությամբ, կսակարկվի բարձրացումով

16.12.2013 12:13
Մետաղի շուկա. ոսկին, ամենայն հավանականությամբ, կսակարկվի բարձրացումով

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գնանշումը ցուցադրեց չափազանց փոփոխական դինամիկա։ Միաժամանակ շաբաթվա առաջին կեսին ոսկու գինը սրընթաց կերպով բարձրացավ` հասնելով երեք շաբաթվա ռեկորդային բարձր ցուցանիշին` տրոյական ունցիայի դիմաց 1267.79 ԱՄՆ դոլարի, ինչին հետևեց ոչ պակաս սրընթաց վայրէջքը։ Նման դինամիկան, առաջին հերթին, պայմանավորված էր նրանով, որ շուկայի մասնակիցներն ուղղել են իրենց դիրքերը ԱՄՆ ՊԴՀ հերթական նիստից առաջ։

Սակայն ոսկու գնանշումը էական աջակցություն ստացավ, քանի որ արտաքին առևտրի և արդյունաբերական արտադրության վերաբերյալ Չինաստանի բարենպաստ տվյալները, ինչպես նաև շաբաթվա սկզբում հիմնական  արժութային զույգի ամրապնդումը բարելավեցին ներդրողների տրամադրությունը։ Այն դեպքում, երբ ակնկալվածից ավելի ուժեղ հրապարակված ԱՄՆ մանրածախ առևտրի հաշվետվությունը լավատեսություն չավելացրեց` դրդելով շուկայի մասնակիցներին կանխիկացնել սեփական միջոցները` նախընտրություն տալով ամերիկյան արժույթին։ Այնուամենայնիվ, շաբաթվա վերջում ոսկին կայունացավ պայմանավորված նրանով, որ նախորդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած առուվաճառքի արդյունքում ճնշումը թուլացավ։ Այս ամենի արդյունքում ոսկու գինը նախորդ շաբաթ բարձրացավ 0,72 տոկոսով` հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1237,04 ԱՄՆ դոլարի։

Առաջիկա շաբաթվա սկզբում ոսկու գնանշումը, ամենայն հավանականությամբ, կհամախմբվի` միաժամանակ պահպանելով ավելի վաղ ձեռք բերված դիրքերը, քանի որ ներդրողների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ ՊԴՀ–ի հերթական նիստն ու կառույցի նախագահ Բեն Բեռնանկեի մամուլի ասուլիսը, որը նախատեսված է չորեքշաբթի` դեկտեմբերի 18–ին։ Մամուլի ասուլիսից հետո կարող են կարևոր հայտարարություններ հնչել։ Թեև մենք ենթադրում ենք, որ ՊԴՀ–ն առաջիկա նիստին, հավանաբար, ձեռնպահ կմնա խթանման ծրագրի կրճատման հարցի շուրջ որևէ կոնկրետ որոշումներից, և այս գործընթացի սկիզբը կդրվի հաջորդ տարի։ Այս ամենի արդյունքում ոսկին կարող է բարձրանալ, առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում դեղին մետաղի համար դիմադրության շեմ կարող է լինել տրոյական ունցիայի դիմաց 1273,0 ԱՄՆ դոլարը։

Թեպետ, շաբաթվա վերջում ներդրողների ակտիվությունը, հնարավոր է, կնվազի, և կարող են դիրքերի որոշակի ուղղումներ հետևել, քանի որ առաջիկա շաբաթը կլինի վերջին ամբողջական աշխատանքային շաբաթը ամանորյա արձակուրդների նախաշեմին։

Այս շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել նաև ԱՄՆ–ից և եվրագոտուց սպասվող մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից հարկավոր է ուշադրություն դարձնել արդյունաբերական արտադրանքի տվյալների և սպառողական գների նոյեմբերյան ցուցիչի հրապարակմանը, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի քանակին։ Եվրոպական նորություններից հարկավոր է ուշադրություն դարձնել եվրագոտու սպառողական գնաճի նոյեմբերյան թվերին։ Ոչ պակաս կարևոր նորություններից են ZEW և IFO գերմանական հետազոտական ինստիտուտների հաշվետվությունները։ Ըստ սպասումների` ԱՄՆ–ից ստացվող չափավոր դրական վիճակագրությունն ու եվրագոտու բարենպաստ տվյալները կարող են նպաստել թանկարժեք ակտիվի գնանշման աճին։ Սակայն եթե կանխատեսումներին հակառակ` ամերիկյան տվյալները կանխատեսվածից ավելի դրական լինեն, ապա դա կուժեղացնի դոլարի դիրքերը, իսկ ոսկու գնանշումը կնվազի։ Առաջիկա շաբաթ ոսկու համար աջակցող շեմ կարող է դառնալ ունցիայի դիմաց 1208,0 ԱՄՆ դոլարը։

Տեխնիկական վերլուծության տեսակետից ոսկու կարճաժամկետ հեռանկարները փոքր–ինչ լավացել են` հաշվի առնելով այն, որ գները շարունակում են սակարկվել վերջին շաբաթվա նվազագույն ցուցանիշից (ունցիայի դիմաց 1211,58 ԱՄՆ դոլար) բարձր։ Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ ոսկին դեռ աճը շարունակելու միջակայք ունի։ Չնայած չենք բացառում համախմբման հնարավորությունը։ Նախընտրում ենք ոսկու գնանշման նվազման դեպքում բացել կարճաժամկետ երկար դիրքերը 1291,70–ի նպատակակետով։ Նշված նվազագույն ցուցանիշից ավելի ցածր գնանշման անկման դեպքում միայն կասկածի տակ կհայտնվեն ոսկու կարճաժամկետ դրական հեռանկարները։

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև