Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 96,7 մլն դոլար

16.12.2013 12:28
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 96,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 9–13–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 96,7  մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,87 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 7.2 մլն եվրո և ավելի քան 780,6 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 554,90 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,26 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 105,1 մլն դոլար, շուրջ 12,9 մլն եվրո և մոտ 140,8 մլն ռուբլի` համապատասխանաբար 406,05 դրամ, 558,79 դրամ և 12,46 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2013 թ.–ի դեկտեմբերի 2–8–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40,4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 34,9  մլն դոլար։ ($1 – 404,95) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև