ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հոկտեմբերին կազմել են 1 602,8 մլրդ դրամ` ավելանալով 5,7 տոկոսով

16.12.2013 14:19
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հոկտեմբերին կազմել են 1 602,8 մլրդ դրամ` ավելանալով 5,7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2013թ.-ի հոկտեմբերի վերջին, տարեսկզբի համեմատ, ավելացել են 5,7 տոկոսով և կազմել  1602,8 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ հանրապետության բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակահատվածում, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,2 տոկոսով:

ԿԲ տվյալների համաձայն` դրամով տրամադրված վարկերը հոկտեմբերին, տարեսկզբի համեմատ, աճել են 9,2 տոկոսով՝ կազմելով ավելի քան 588,2 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով վարկերը ավելացել են 3,7%-ով և կազմել են մոտ 1014,6 մլրդ դրամ:

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական ոլորտին (21,47 տոկոս), այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 344,27  մլրդ դրամ են ուղղել (աճը` 21,3 տոկոս):

Երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը՝ 21,26 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 340,9  մլրդ դրամ (անկումը` 8,7 տոկոս)։

Այնուհետև առևտրի վարկավորումն է, որի ծավալը հոկտեմբերին կազմել է մոտ 340 մլրդ դրամ կամ տրամադրված վարկերի համախառն ծավալի 21,2 տոկոսը (5,9 տոկոսի աճ):

Հիփոթեքային վարկավորումը կազմել է 139,7 մլրդ դրամ (9,6 տոկոսի աճ), շինարարության վարկավորումը` 102,6 մլրդ դրամ (2,5 տոկոսի աճ), գյուղատնտեսության վարկավորումը` 98,6 մլրդ դրամ (7,3 տոկոսի աճ), ծառայությունների ոլորտի վարկավորումը` 89,7 մլրդ դրամ (4,3 տոկոսի աճ), տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորումը` 39,2 մլրդ դրամ (1 տոկոսի անկում):

Միաժամանակ տնտեսության այլ ճյուղերի վարկավորումը հոկտեմբերին կազմել է 107,6  մլրդ դրամ (32,8 տոկոսի աճ):

2013թ.-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 – 404,95 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև