Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 15,3%–ով` կազմելով շուրջ 9,5 մլրդ դրամ

16.12.2013 16:44
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 15,3%–ով` կազմելով շուրջ 9,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին ԱՊՊԱ-ի 48 809 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 9 496,9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15,3 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում 2013թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսների տվյալներով` ապահովագրվել է ավելի քան 399,14 հազար տրանսպորտային միջոց (5,2% աճ), փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է 49 565  (աճ` 20,3 %), միաժամանակ 552 դեպքի հայտեր չեն բավարարվել։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 145,9 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում (անկում` 26,4%)։

Ապահովագրավճարների ծավալը 2013 թվականի 11 ամիսների ընթացքում  կազմել է շուրջ 14 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,9 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-ը` 404,95 դրամ) —-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև