Visa–ն և MasterCard–ը 5,7 մլրդ դոլար կվճարեն բարձր միջնորդավճարների համար

16.12.2013 17:41
Visa–ն և MasterCard–ը 5,7 մլրդ դոլար կվճարեն բարձր միջնորդավճարների համար

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Visa և MasterCard վճարային համակարգերը 5,7 մլրդ դոլար կվճարեն բարձր միջնորդավճարների վերաբերյալ ռեթեյլերների կողմից ներկայացված պահանջները կարգավորելու համար։ Ինչպես հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով Reuters–ին, գործարքը հաստատել է ԱՄՆ–ի դաշնային դատավորը։

Շատ ձեռնարկություններ հայցի գումարը անբավարար են համարել, սակայն այն կարող է ամենախոշորը դառնալ ԱՄՆ–ի հակամենաշնորհային պատմության մեջ։

Ռեթեյլերները հայց են ներկայացրել 2005թ.–ին` Visa և MasterCard վճարային համակարգերին մեղադրելով, թե պայմանավորվածություն են ձեռք բերել այն գումարի շուրջ, որը գանձվում է վաճառողից, երբ վարկային և դեբետային քարտապանները օգտագործում են իրենց քարտերը։

Երբ շատ առևտրային ընկերություններ հրաժարվեցին մասնակցել հայցին, փոխհատուցումների գումարը նվազեց նախկինում սահմանված 7,2 մլրդ դոլարից։ –0–ասնակցել հայցին, փոխհատուցումների գումարը նվազեց նախկինում սահմանված 7,2 մլրդ դոլարից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև