Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 16-ին 405 դրամ է կազմել

16.12.2013 17:51
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 16-ին 405 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 16–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 5,55 մլն դոլարի (ավելի քան 2,24 մլրդ դրամ) 34  գործարք: Միաժամանակ դեկտեմբերի 16–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Դեկտեմբերի 16–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 404,94 դրամ, 1 եվրոն`557,48 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև